Рубрика: Կենսաբանություն

§ 22. Արյան և ավշա շրջանառության համակարգ: Նրա դերը օրգանիզմում

Արյան շրջանառության համակարգ: Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է փակ հա մակարգում: Արյան անընդհատ հոսքն ի րականացվում է արյան շրջանառության օր գանների ﬕջոցով, որոնք են
սիրտը և արյան անոթները (նկ. 67): Սիրտը ռիթﬕկ կծկուﬓերի շնորհիվ
ապահովում է արյան հոսքն
արյունատար համակարգում,
դրանով իսկիրականացնում
է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և
այնտեղից հեռացնում ոչ պիտանի նյութերը: Արյունատար
համակարգի աﬔնախոշոր
զարկերակնաորգան է, որը,
սկիզբ առնելով սրտի ձախ
փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում
ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների:
Վերջիններս, միմյանց հետ
ﬕավորվելով, դառնում են
երակներ, որոնցով արյունը
վերադառնում է սիրտ:

Ավշաշրջանառության համակարգը, նրա դե րն օրգանիզմում: Արյան
և ավշային համակարգերը սերտորեն կապված են ﬕ մյանց հետ: Ավշային
համակարգը սկսվում է ավշային մազանոթներից, որոնք կույր պարկան ման ծայրով գտնվում են հյուսվածքի ﬕ ջբջջային տարածքում (նկ. 61):
Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների ﬔջ, և ձևավորվում է ավիշը: Ավշային անոթները, ﬕ մյանց ﬕանալով, առաջացնում են ավելի խոշոր անոթներ, որոնք, իվերջո, կրծքավանդակում թափվում են երակների (վերին և ստորին սիներակներ) ﬔջ:
Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավշային
գեղձերը, որոնք տեղակայված են ավշային անոթների վրա: Դրանք ոչ
ﬔծ, լոբա ձև, վարդագույներանգով գոյացություններ են, որոնք խոչընդոտում են ավիշ թափանցած ﬖասակար նյութերը և ապա դրանք ոչնչացնում (նկ. 68):

Սրտի կառուցվածքը, աշխատանքի ինքնավարությունը: Սիրտը
քառախորշսնա ﬔջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում,
փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Չափահաս մարդու սրտի
զանգվածը կազմում է 250-300 գ: Սիրտը գտնվում է սրտա պարկում, որը
շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն
արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը հոծ ﬕջ նորմով բաժանվում է
աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և
փորոքից (նկ. 69): Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անց —
քերով, որոնցում կան փեղկավոր փական ներ: Սրտի աջ նախասրտի և
աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են ե ռափեղկ փական ներ
(կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թաքային

զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փական ներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից
դեպի սիրտ: Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոք ների պատերը, որոնց շնորհիվ սրտամկանի
կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն
շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: Նախասրտերի կծկման պահին
փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունն ազատ
շարժվում է նախասրտերից փորոքներ: Նախասրտերի պատերն ավելի
բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է նրանց ոչ ﬔծ
աշխատանքով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի ﬔծ շրջան, իսկ աջ փորոքը դեպի փոքր շրջան: Սիրտն աշխատում է անընդﬔջ արյունը մղելով արյունատար համակարգ և ապա՝ բոլոր օրգաններ ու հյուսվածքներ: Գիտնակա ները
հաշվել են, որ ﬔկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան
էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել ﬕնչև 14 մ
բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում 70-80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդﬕջմամբ: Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի ﬕ կծկուﬕց ﬕնչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան: Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ. նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում: Այնուհետև հաջորդում է փորոքների կծկման փուլը, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում: Երրորդ վերջին փուլը տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման հանգստի շրջանում: Այսպիսով
սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար

կծկվումեն նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է: Դրանով է բացատրվում, որսիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում:
Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը ﬔկ րոպեում կծկվում
է 70-75 անգամ:
Սրտի բարձր աշխատունակության առանձնահատկություններից է
նաև նրա արյան մատակարարումը: Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250-300 սմ3
արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` ﬕնչև 2000 սմ3
:
Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը ﬔծացնում են նրա կծկուﬓերի ուժն ու
հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:
Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով:
Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիուﬕ աղերն արագացնում են սրտի
աշխատանքը, ﬕնչ դեռ ացետիլխոլինը, կալիուﬕ աղերը դանդաղեցնում
են այն:
Սիրտը կարող է որոշակի պայմաններում երկար ժամանակ աշխատել
օրգանիզﬕց դուրս: Սրտի աջ նախասրտի ﬕջնապատում գտնվում է հատուկ բջիջների խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների վրա: Դրա շնորհիվ
սիրտը կարող է ռիթﬕկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):
Հիﬓական հասկացություններ.
Արյուն, ավշա շրջանառություն, ավշային հանգույց, սիրտ, նախասիրտ, փորոք,
սրտային բոլորաշրջան, սրտի ինքնավարություն:

Рубрика: Կենսաբանություն

Արյան և ավշային շրջանառություն

Ավշային համակարգ, ավշային անոթների և հանգույցների ամբողջություն, որով տեղի է ունենում ավշի շրջանառությունն օրգանիզմում։ Կազմված է ավշային մազանոթներից, որոնք առաջացնում են ավշային անոթների (դրանց հյուսակների, ավշային հանգույցների, ցողունների և ծորանների) ավշամազանոթային ցանց։ Ավշային համակարգն ապահովում է օրգանիզմի հեղուկաքաշման (դրենաժ), արյունաստեղծման, պաշտպանական և այլ ֆունկցիաներ ու մտնում է սիրտանոթային համակարգի կազմի մեջ։

Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։

Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628)։ Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։

Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։

Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։

Рубрика: Կենսաբանություն

Սրտի կառուցվածք

Սիրտը, մարդու և կենդանիների արյունատար համակարգի կենտրոնական օրգան է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով։ Սիրտը հատուկ է միայն զարգացած արյունատար համակարգ ունեցող կենդանիներին։ Նեմերտիններն արյան կանոնավոր շրջանառություն չունեն, և արյունը անոթներով հոսում է մարմնի մկանների կծկման շնորհիվ։ Օղակավոր որդերի արյան շարժումը տեղի է ունենում մեջքային արյունատար անոթի բաբախման շնորհիվ (որոշ տեսակներ ունեն լրացուցիչ ՙկողմնային սրտեր՚` բաբախող օղակաձև անոթներ)։ Ուսոտանիները, բացի ստամոքսի մոտ գտնվող և աորտայի հետ կապված սրտից, մեծ զարկերակների վրա ունեն ևս 1-3 լրացուցիչ սրտեր։ Փափկամորթների մեծամասնությունը ունի լավ զարգացած, սովորաբար երկու նախասրտից և մեկ փորորքից կազմված սիրտ։ Հոդվածոտանիների սիրտը բաղկացած է մի քանի սրտային խորշերից։ Փշամորթները, անգանգները զուրկ են սրտից, և նրանց արյունը շարժվում է որովայնային աորտայի և խռիկային անոթների հիմքի կծկման շնորհիվ։ Ողնաշարավորների սիրտը մկանների հզոր շերտով պատված, փականներ ունեցող լավ զարգացած օրգան է։ Ձկների սիրտը երկխորշ է, (բաղկացած նախասրտից և փորոքից), երկկենցաղների մեծամասնությունը` եռախորշ, (երկու նախասրտից և մեկ փորոքից), թռչուններինը և կաթնասուններինը քառախորշ (երկու նախասրտից և երկու փորոք)։ Այժմ ներկայացնենք մարդու սրտի կառուցվածքը և նրա տարիքային առանձնահատկությունները։ Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում, աջ և ձախ թոքերի արանքում, նրա 2/3 մասն անցնում է մարմնի միջին հարթությունից ձախ։ Հասուն մարդու սրտի երկարությունը 12-15 սմ է, լայնական չափը` 8-11 սմ, առաջետին չափը` 5-8 սմ։ Զանգվածը 220-300գ։ Սրտի հիմքն են կազմում նախասրտերը և խոշոր անոթները` վերին և ստորին սիներակները, աորտան և թոքային զարկերակացողունը։ Սիրտը ունի երկու երես` կրծոսկրակողային և ստոծանիական, որոնք իրարից բաժանված են աջ և ձախ եզրերով։ Սիրտը շրջապատված է պարկաձև փակ գոյացություններով` սրտապարկով, (պերիկարդ), այն պաշտպանական դեր է կատարում և սահմանափակում է սրտամկանի լայնացումը։ Վերջինս բաղկացած է երկու շերտից` արտաքին` ֆիբրոզ և ներքին` շճային։ Վերջինս բաժանված է երկու թերթիկների` առպատային, որը պատում է ֆիբրոզ շերտը ներսից, և ըդերային ՙէպիկարդ կամ վերսրտենի՚, որը կպած է սրտամկանին և կազմում է սրտի արտաքին շերտը, որը առջևից հաստ է, սրտի հետին պատի համեմատ։ Առպատային և ընդերային թերթիկների միջև կա որոշ քանակությամբ շճային հեղուկ, պարունակում է մեծ քանակությամբ արյունատար և ավշային անոթներ, նյարդային վերջույթներ։ Միջին շերտը`սրտամկանը կամ միոկարդը, սրտի պատերի հիմնական զանգվածն է, կազմված միջաձիգ զոլավոր և շրջանաձև մկանաթելերից, որոնք սկսվում են բացվածքների շուրջը գտնվող ջլաօղերից և առանձին-առանձին տարածվում են նախասրտերի ու փորոքների վրա։ Ներքին շերտը` ներսրտենին (էնդոկարդ), սրտի խոռոչը պարզ փուխր շարակցահյուսվածքային շերտ է, որը ծալքավորվելով առաջացնում է նախասիրտ փորոքային, ինչպես նաև աորտայի և թոքային զարկերակացողունի փականները։ Էնդոկարդը պատում է սրտի խոռոչների պատերը և գոյացնում բացվածքների փականների փեղկերը։ Նախասրտերը փորոքներից բաժանված են պսակաձև ակոսով, որի մեջ գտնվում է համանուն երակացոծը։ Սրտի միջփորոքային ակոսների մեջ գտնվում են սիրտը սնուցող աջ և ձախ պսակաձև զարկերակները։ Մենք գիտենք, որ մարդու սիրտը բոլոր կաթնասունների սրտի նման քառախորշ է (աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ)։ Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում և բաժանված են միջնախասրտային և միջփորոքային միջնապատերով։ Նախասրտի միջև հաղորդակցություն կա, միայն ներարգանդային շրջանում։ Աջ նախասրտերը (atrium dextrum) խորանարդաձև է, նրա մեջ են բացվում վերին և ստորին սիներակներն (v. cava superior et v. cava inferior) ու սրտի պսակաձև երակածոցը։ Աջ նախասիրտը դեպի վար աջ փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum ), որն օժտված է եռափեղկ փականով (valvula atrioventricularris dextra): Վերջինս կծկման ժամանակ կանխում է արյան ետհոսքը դեպի նախասիրտ։ Աջ և ձախ նախասրտերի միջնապատի կենտրոնում` աջ և ձախ փորոքներից վեր, ձևավորված է մի խոռոչային ելուստ, որը կոչվում է սրտի աջ և ձախ ականջիկ (auricula dextra et auricular sinisra), որը սաղմնային զարգացման շրջանում գործող ձվաձև անցքի հետքն է։ Երբ ձվաձև անցքը լրիվ կամ մասնակի չի փակվում, պատճառ է դառնում բնածին արատի, որի ժամանակ նախասրտերի և փորոքի արյունը խառնվում է։ Աջ նախասրտի պատերը հարթ են, բացի ականջիկից, որի մեջ կան սանրաձև մկաններ։ Ձախ նախասրտի (atrium sinistrum) մեջ բացվում են թոքային 4 երակները։ Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքն օժտված են երկփեղկ փականով (valvula atrioventricularris sinistra):: Աջ փորոքը նման է եռանիստ բրգի, ունի առաջնային , ետին և միջային պատեր, որոնց կպած է բազմաթիվ մկանային ձողիկներ։ Դրանք բացակայում են միայն թոքային զարկերակացողունի հարակից մասում։ Այդ մկանային ձողիկների տարատեսակներից է երեք պտկաձև մկանները, որոնք հիմքերով կպած են փորոոքի պատերին, իսկ ապա ծայրերով ՙբարակ ջլաթելերի միջոցով՚ միանում է եռափեղկ փականի ազատ եզրերին և կանխում է փեղկերի շրջվելը դեպի նախասիրտը` դրանց փակված դիրքում։ Աջ փորոքում թոքային զարկերակացողունի սկզբնական մասում, կան երեք կիսալուսնաձև գրպանիկներ, որոնք նույնպես գործում են որպես փականներ։ Դրանք բացվում են միայն արյան հոսքի ուղղությամբ, այսինքն` փորոքից դեպի թոքային զարկերակացողունը (valvula trunci pulmonalis): Նշենք, որ կիսալուսնաձև փականները իրենցից ներկայացնում են երեքական գրպանիկներով ամուր շարակցա¬հյուս¬վածք։ Փորոքի թուլացման ժամանակ, երբ արյունը ձգտում է ետ լցվել նրա մեջ, կիսալուսնաձև գրպանիկները լցվում են արյունով և փակելով անցքը, կանխում արյան ետհոսքը դեպի փորոք։ Ձախ փորոքի պատերը ավելի հաստ են, քան աջինը։ Այստեղ մկանային ձողիկները բարակ են, սակայն ավելի շատ են, քան աջ փորոքում։ Պտկաձև մկանները երկուսնն են, որոնք նույնպես ջլաթելով միացած են երկփեղկ փականի փեղկերին։ Աորտայի (valvula semilunaris aortae) սկզբնական մասը ևս օժտված է լավ արտահայտված կիսալուսնաձև փականներով, Դրանց աջ և ձախ կողմերից սկիզբ են առնում պսակաձև զարկերակները, որոնք սիրտը սնելով դառնում են երակներ և թափվում պսակաձև երակածոցի, վերջինս էլ աջ նախասրտի մեջ։ Այս անոթների միջոցով կատարվում է սրտի պսակային շրջանառությունը։ Պսակային զարկերակների ճյուղավորումների միջև եղած բերանակցումները մեծ նշանակություն ունեն սրտի պատերի սնուցումը բավարար և կայուն կերպով ապահովելու համար, երբ պսակաձև անոթների ճյուղերը ծայրային են, այսինքն, չունեն բերանակցումներ, ապա նպաստավոր պայմաններ են ստեղծվում սրտամկանի ինֆարկտի համար։

Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):

Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:

2. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Գույնզգույն ծաղիկներն օրորվում են թեթև զեփյուռից:
Մոտակա Գետը ողողել էր կեղտոտ քաղաքի տներն ու պարիսպները։
Անվախ ճանապարհորդը պատմու էր Եգիպտոսի անապատի մասին:
Գետը հզոր շղարշով էր ծածկվել:
Լեռների հետաքրքիր ստվերները ծածկել էին հեռու դաշտերն ու հովիտները:

Հնէաբանները նոր դամբարանից հին գործիքներ գտան:

Рубрика: Աշխարհագրություն

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Երևան, Քուվեյթ, Իրաք, Բահրեին, Սաուդյան Արաբիա, Արաբական միացյալ Էմիրություններ, Աֆղաստան, Պակիստան, Թուրքմեստան, Թուրքիա, Ադրբեջան:

Կասպից ծով, Օմանի ծոց, Persian Gulf-Պարսից ծոց:

2. Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանիաշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից դեպի Հդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպիՄիջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում: Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը,որի ափամերջ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը:

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցների՝ ունի շատ հզոր տնտեսություն։ Իրանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է շուրջ 1,284 Տրիլիոն ԱՄՆ դոլար։ Այդ ցուցանիշով Իրանը զբաղեցնում է 18-րդ տեղը ամբողջ աշխարհում, և 7-րդ տեղը Ասիայում (Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից և Թուրքիայից հետո)։ Իրանը նավթի պաշարներով աշխարհում 4-րդն է (Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո), և առաջին տեղը Գազի Պահուստներով (2014 թվականին Իրանը գազի պաշարներով առաջ անցավ առաջատար Ռուսաստանից):

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով և շինանյութերով:

Рубрика: Ռուսերեն

Домашнее работа

Упражнение 1.

Запишите прилагательные, вставляя -н- или -нн-. Образуйте от них наречия.

Дисциплинированный, ветреный, временный, туманный, откровенный, дружелюбный, мужествный, внимательный, удивленный.

Упражнение 2.

Превратите Н в НН при помощи зависимых слов.Образец: жареная рыба – жаренная на сковородке рыба

Мощеная дорога-мощенная на зимле дорога, плетеная шляпа-, мороженые ягоды-мароженые разные ягоды, крашеные стены- крашенные в белом цвета стены, беленый потолок, соленый огурец-соленный острий огурец.

Упражнение 3.

Раскройте скобки и вставьте, где нужно Н или НН, а также другие пропущенные буквы.

Девочка смущено улыбнулась.2) Танцовщица двигалась грациозно, медлено, изящно. 3) Как только гости разошлись, сразу стало както пустыно. 4) Зрители стали хлопать преждевремено. 5) Мужчине плакать неприлично. 6) Любил я тайно. 7) Хвалу приемли равнодушно. 8) Напрасно пророка о тени он просит. 9) И медлено жгли их до утра огнем. 10) Он отнесся к нам благосклонно. 11) И многие годы неслышано прошли.12) Она выглядит роскошно.13) Все вокруг было очень таинственно. 14) Тоску изгнанья мы делили дружно. 15) Но вечно любить невозможно. 16) Есть речи – значенье темно иль ничтожно, но им без волненья внимать невозможно. 17) Она смотрела на меня изумлено. 18) Я заходил постоянно в аптеку. 19) Нельзя рассказывать монотонно.

Рубрика: Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում մի բույս կա:
Բույսը հիմնականում սնվում է թիթեռներով:

Անգլիայում ծաղիկը մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը:
Խոլորձ (օրխիդեա) ծաղիկը ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Հոտը շարունակ փոխող տեսակը առավել արժեքավոր է:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Մոնղոլիայի երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Հարցին կա արդեն գիտական պատասխան:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ կարդալ հարցին կա գիտական պատասխան:

2. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեցարացի գիտնականները Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հայրուրավոր երաժիշտների լսողություն ստուգել են էլեկտրոնային սարքավորումներով։
Ստուգելով սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների լսողությունը պարզվել է որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը։Երկար տարիների գիտափորձերից հետո Ֆլորիդացի գիտնականներին հաջողվեց պարզել մի քիմիական միացություն որն օդում արձակում է սատկած միջատ։
Միացությունը  չափազանց ագրեսիվ է դարձնումմոտակայքում ինչ որ տեղ գտնվող մեղուներին և իշամեղուներին։Կալիֆոռնիայում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս որ ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են։
Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմակայանի հովացման համակարգի պատճառով ոչնչանում են կենդանիների տեսակներ։

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել: Ըստ այդ իրենցից կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում կան նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջինն է, նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Рубрика: Հանրահաշիվ

Տնային աշխատանք

ա)

բ)

գ)

դ)

ե)

զ)

է)

ը)

թ)

ա)

բ)

գ)

դ)

ե)

զ)

է)

թ)

ժ)


ի)

լ)

ա) Այո
բ) Այո
գ) Ոչ
դ) Ոչ
ե) Այո
զ) Այո

ա) x > 7 — 4
x > 3
բ․ x < -7 + 11
x < 4
գ․ x > 7 — 7
x > 0
դ․ x < 6 + 6
x < 12
ե․ x > 2 — 4
x > -2
զ․ x < -6 — 3
x < -9

ա) x > 0,2 + 2
x > 2,2
բ) x < 4 + 3,5
x < 7,5
գ) x < 7 — 2,1
x < 5,1
դ) x > -0,6 + 2
x > 1,4
ե) x > 7,9 — 10,7
x > -2,8
զ) x < 0,13 0 5,013
x < -4.883

ա) 2x/2 > 0/2
x > 0
բ) -2x/-2 < 0/-2
x > 0
գ) -x/-1 < 2/-1
x > -2
դ) -x/-1 < 0/-1
x > 0
ե) -x/-1 > -2/-1
x < 2
զ) -x/-1 > 1/-1
x < -1

Рубрика: Հայոց լեզու

Դասարանական աշխատանք և տնային աշխատանք

Մայրենի լեզվի օրեր

Ընտրել թեմաներից մեկը, պատրաստել պատում, տեսանյութ, հետազոտական աշխատանք, այլ. 

  • Բարբառային պատում, հեքիաթ — ձայնագրություն կամ տեսագրություն,
  • Ասացվածքներ, դարձվածքներ, շրջասույթներ, որ օգտագործում ես դու կամ ընտանիքիդ անդամները,
  • Տարածված լեզվական սխալներ — հետաքրքիր նկարների ստեղծում,
  • Հեռուստացույցով, մամուլում տարածված լեզվական սխալներ,
  • Վերջին տարիներին ստեղծված կամ փոխառված բառեր,
  • Համացանցում հայատառ գրելու խնդիրը- մտորումներ,
  •  Հետաքրքիր բառերի արմատների վերլուծություն՝ ըստ արմատական բառարանի,
  • այլ

Ընտրել թեմաներից մեկը և գրել ստեղծագործական աշխատանք

  • Ես ես եմ
  • Հաջողության իմ գաղտնիքը
  • Հուշեր
  • Երբ նկատում ես գեղեցիկը
  • Բացահայտի՛ր աշխարհը

Ես ես եմ

Ես ես եմ, ես այն եմ ինչ որ կա: Անկեղծ ասած, չեմ սիրում, որ ինձ ինչ որ մեկի հետ են համեմատում, որ ասում են սրան կամ նրան ես նման, ես ոչ ոքի նման չեմ, խոսքը իհարկե արտաքինի մասին չէ, արտաքինով բնականաբար նման եմ լինելու ինչ որ մեկին, խոսքը բնավորության, ներաշխարհի և մտածելակերպի մասին է:
Չեմ սիրում, երբ ասում են դու այս ինչ մարդու նման այս ինչ բանը անել չես կարող, իսկ գիտեք, որ ես էլ ունեմ այնպիսի կարողություններ, կարող եմ անել այնպիսի բաներ, որ ոչ ոք չի կարող անել: Համեմատությունները սխալ են ըստ իմ կարծիքով, ամեն մեկը յուրահատուկ է իր յուրահատկությունների մեջ, բոլորը իրար նման չեն կարող տխրել կամ ուրախանալ, բոլորը իրար նման չեն կարող լինել, ես ես եմ, ես ոչ մեկին նման չեմ կարող լինել, ոչ մեկն էլ իմ նման չի կորող լինել:

Рубрика: Գրականություն

Խոսք սկսնակ բանաստեղծներին

Կարդա’ ,,Խոսք սկսնակ բանաստեղծներին,, հոդվածը։ 

Մի քանի նախադասությամբ ներկայացնել հոդվածի ասելիքը։ 

Այս հոդվածը ինձ համար շատ հետաքրքիր էր և ուսուողական և ես կարդացել եմ սա մեծ հաճույքով: Իմ կարծիքով հոդվածի բոլոր տողերը կորևոր միտք են արտահայտում: Այստեղ Հովհաննես Թումանյանը մի փոքր պատմեծ առաջվա մասին, պատմում էր, թե հայտնի բանաստեղծները իրենց, որ բանաստեղծություններով են 1,2,3 և այլն տեղեր գրավել: Նաև Հովհաննես Թումանյանը բացատրում և սովորեցնում էր, թե ինչպես դառնալ բանաստեղծ և ինչ դժվարություններով կարող են մարդիկ դառնալ բանաստեղծ:

Դուրս բերել կարևոր միտք արտահայտող տողերը։

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է։

Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։

Խոսքս վերջացնելով՝ կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս։ Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք։ Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը։